|
|
| 19.01.2010 |
| Հաղթեցին երկրորդ թիմին |
Շաբաթ օրը ՙՓյունիկը՚ ստուգողական հանդիպում անցկացրեց ՙՓյունիկ-2՚-ի հետ: Թեև հիմնական կազմը առաջինը գոլ բաց թողեց սեփական դարպասը, սակայն հետագայում 5 անգամ գրավեց մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Մարկոսը, Ալբերտ Թադևոսյանը, Միհրան Մանասյանը` երկու անգամ և Էդգար Մալաքյանը:
|
| |
| 19.01.2010 |
| Փյունիկը՚ դուրս մնաց համագործակցության գավաթից |
Անկախ մոլդովական ՙԴաչիայի՚ հետ կայանալիք վերջին խաղի արդյունքից Երևանի ՙՓյունիկը՚ դուրս մնաց ԱՊՀ և Մերձբալթյան երկրների գավաթի խաղարկությունից: Առաջին երկու խաղերում մեր երկրի չեմպիոնը պարտվեց Լիտվայի ՙԷկրանասին՚` 0-2 և Ուզբեկստանի ՙԲոնյոդկորին՚` 2-3: Նշենք, որ ՙՓյունիկը՚ մոսկովյան մրցաշարում ներկայացված էր բացառապես լեգեոներներով, իսկ թիմը ղեկավարում էր Ռաֆայել Նազարյանը:
|
| |
| 19.01.2010 |
| Հովսեփյանը սկսել է մարզվել |
Փյունիկ՚ ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը չի պատրաստվում թողնել գործնական ֆուտբոլը: Նրա բացակայության պատճառը վնասվածքն էր: Երկուշաբթի օրվանից Հովսեփյանը սկսել է մարզումները` անհատական ծրագրով:
|
| |
| 15.01.2010 |
| Ալեքսանյանը նախընտրեց ՙՈւրալը՚ |
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արտակ Ալեքսանյանի պայմանագիրը ՙՓյունիկի՚ հետ ավարտվեց տարվա վերջին, սակայն ֆուտբոլիստն ու նրա գործակալը չեն ցանկացել երկարաձգել պայմանագիրը ՙՓյունիկի՚ հետ: Ալեքսանյանը ցանկացավ ելույթները շարունակել Ռուսաստանում և շաբաթվա սկզբում պայմանագիր ստորագրեց Եկատերինբուրգի Ուրալի հետ:
|
| |
| 15.01.2010 |
| Հովակիմյանից տեղեկություններ չկան |
Նախկին փյունիկցի Ալբերտ Հովակիմյանի ճակատագրի մասին դեռ նորություններ չկան: Հիշեցնենք, որ Հովակիմյանի ծառայություններից հրաժարվել են հենց ՙՓյունիկում՚, որի կազմում այս հարձակվողը դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ: Որտե±ղ կշարունակի իր կարիերան արմատներով Սոչի քաղաքի բնակիչ Հովակիմյանը` դեռ հայտնի չէ:
|
| |
| 15.01.2010 |
| ՙՓյունիկը՚ հրաժարվել է երեք ֆուտբոլիստների ծառայություններից |
Փյունիկի մարզչական շտաբը չի ցանկավել երկարաձգել պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ: Դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ է ստացել, սակայն դեռ նոր ակումբ չի գտել: Նորայր Սահակյանն ու Արտակ Անդրիկյանը տեղափոխվել են Ուլիս:
Փյունիկի կազմում այս պահին մարզվում է ընդամենը մեկ նորեկ: Արգին Նազարյանը Միացյալ Նահանգներից է: Նա 25 տարեկան է և հանդես է եկել ՙPS United՚ թիմում: Առայժմ նա մարզվում է թիմի հետ և հավանաբար կմասնակցի Սոչիի հավաքին:
|
| |
| 15.01.2010 |
| Վարդան Մինասյան. Համագործակցության գավաթին կմասնակցենք լեգեոներներով |
ԱՊՀ և Մերձբալթյան երկրների չեմպիոնների մրցաշարին «Փյունիկիե մասնակցության վերաբերյալ խոսակցությունները շատ էին, և բոլորին հետաքրքրում էր, թե ինչ կազմով է մասնակցելու Հայաստանի չեմպիոնը: Լրագրողների համար ավելի լավ տարբերակ, քան գլխավոր մարզչի ասուլիսը, դժվար էր պատկերացնել: Երկուշաբթի օրը Վարդան Մինասյանը իր թիմի առաջին մարզումից հետո հանդիպեց լրագրողների հետ և պատասխանեց նրանց հուզող հարցերին:
|
| |