|
| 21.04.2009 |
| “Փյունիկը” մտավ Հայաստանի գավաթի 2009թ. եզրափակիչ |
Երկամյա ընդմիջումից հետո “Փյունիկը” դուրս եկավ Հայաստանի 2009թ. Գավաթի խաղարկության եզրափակիչ: Պատասխան հանդիպումը “Ուլիսի” հետ, որը կայացավ “Հանրապետական” մարզադաշտում, ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ “Փյունիկի”: Միհրան Մանասյանի 64-րդ րոպեին խփած միակ գնդակը հաղթանակ բերեց չեմպիոնին: Հիշեցնենք որ առաջին հանդիպումը ավարտվել էր չեմպիոնի հաղթանակով 3:1 հաշվով: |
| |
|
| 18.04.2009 |
| 4-րդ տուր` “Արարատ”-“Փյունիկ” 0:2 |
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում հանդիպեցին նախորդ մրցաշրջանի առաջատարները: “Արարատը” անհաջող է սկսել առաջնությունը և այս խաղում նույնպես չկարողացավ խուսափել պարտությունից: “Փյունիկը” հաղթեց 2:0 հաշվով և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Առաջին խաղակեսում Արթուր Եդիգարյանը բացեց հաշիվը, երկրորդ կեսում փոխարինման դուրս եկած Միհրան Մանասյանը ամրապնդեց չեմպիոնի առավելությունը մրցակցի նկատմամբ:
Հաջորդ հանդիպումը փյունիկցիները կանցկացնեն ապրիլի 21-ին`Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում կհանդիպեն “Ուլիսի” հետ: Հիշեցնենք որ առաջին հանդիպումը ավարտվեց մեր թիմի հաղթանակով 3:1 հաշվով: |
| |
|
| 14.04.2009 |
| Հայաստանի Գավաթ` վստահ հաղթանակ արտագնա խաղում |
Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը տեղի ունեցավ “Միկա” մարզադաշտում: “Փյունիկը” հյուրընկալվել էր “Ուլիսին”: Ունենալով շոշափելի առավելություն ողջ հանդիպման ընթացքում փյունիկցիները վստահ հաղթանակ տարան 3:1 հաշվով: Հանդիպման 3-րդ րոպեին հաշիվը բացեց Գևորգ Ղազարյանը, կես ժամ անց Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց այն: Սարգիս Հովսեփյանի դիպուկ հարվածը երկրորդ խաղակեսի սկզբնամասում հանեց խաղի հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Ու թեև 10 րոպե անց Սեմյոն Մուրադյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, ավելին “Ուլիսին” չհաջողվեց անել:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 21-ին “Հանրապետական” մարզադաշտում: |
| |
|
| 11.04.2009 |
| Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 3 խաղ` 3 հաղթանակ |
Վերջին մեկ ամսվա ընթացքում « Փյունիկը » երրորդ անգամ հանդիպեց « Կիլիկիայի » հետ: Առաջին երկու հանդիպումները թիմերը անցկացրեցին Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակներում, որոնք ավարտվեցին մեր թիմի հաղթնակով միևնույն 3:0 հաշվով: Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում « Փյունիկը » կրկին տոնեց հաղթանակ, այս անգամ 1:0 հաշվով, շնորհիվ Գևորգ Ղազարյանի դիպուկ հարվածի:
Տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` « Միկա »-« Արարատ » 2:0, « Շիրակ »-« Բանանց » 1:2, « Գանձասար »-« Ուլիս » 1:2:
Երեք տուրից հետո « Փյունիկը » 9 միավորով երկրորդ տեղում է, խփած և բաց տողած գնդակների տարբերությամբ զիջելով « Միկային »: |
| |
|
| 07.04.2009 |
| « Փյունիկը » դուրս եկավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ
|
Ապրիլի 7-ին « Փյունիկը » անցկացրեց Հայաստանի Գավաթի ¼ եզրափակչի պատասխան հանդիպումը Երևանի « Կիլիկիայի » հետ: Առաջին հանդիպումը ավարտվել էր 3:0 հաշվով մեր ֆուտբոլիստների օգտին: Թեև այսօր « Փյունիկը » հանդես էր գալիս երկրորդ կազմով, այնուամենայնիվ կրկին գրանցվեց 3:0 հաշիվ: Առաջին խաղակեսի վերջում Ալբերտ Թադևոսյանը բացեց հանդիպման հաշիվը, անմիջապես ընդմիջումից հետո Կառլեն Մկրտչյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, և խաղի վերջում 90-րդ րոպեին աչքի ընկավ Արտակ Անդրիկյանը:
Այժմ ½ եզրափակիչում « Փյունիկը » կհանդիպի « Ուլիսին », որը երկու հանդիպումների արդյունքով գերազանցեց Կապանի « Գանձասարին »: Կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան ապրիլի 14-ին և 21-ին: |
| |
|
| 04.04.2009 |
“ Փյունիկը ” տարավ խոշոր հաշվով առաջին հաղթանակը |
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում “Փյունիկը” հյուրընկալվեց “Ուլիսին:” Հավասար պայքարում անցած առաջին կեսը հաջողություն բերեց մեր ֆուտբոլիստներին: Անկյունայինի խաղարկումից հետո Դավիթ Գրիգորյանը ուղարկեց գնդակը սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանի և Էդգար Մալաքյանի դիպուկ հարվածները ամրապնդեցին փյունիկցիների առավելությունը:
Տուրի մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքներ` “Բանանց”-“Գանձասար” 1:0, “Արարատ”-“Կիլիկիա” 0:2:
“Ուլիս”-“Փյունիկ” 0:3
Գոլերը` Դավիթ Գրիգորյան, 13, ինքնագոլ, Հենրիխ Մխիթարյան, 65, Էդգար Մալաքյան, 90+4
Երևան, “Միկա” մարզադաշտ
Մրցավար` Արարատ Ճաղարյան
Ուլիս` Մայիս Ազիզյան, Թենգիզ Ուգրեկելիձե, Հրայր Մկոյան, Կարեն Ստեփանյան (Սեմյոն Մուրադյան, 69), Լևան Ակոբիա, Դաբիթ Գրիգորյան, Արա Հովհաննիսյան (Արտյոմ Ադամյան, 46), Ավետիք Կիրակոսյան (Կարեն Մուրադյան, 57), Գագա Տիբիլաշվիլի, Արթուր Բարսեղյան, Արթուր Քոչարյան:
Փյունիկ` Գրիգոր Մելիքսեթյան, Սարգիս Հովսեփյան, Կարեն Խաչատրյան, Վահագն Մինասյան, Էմանուել Մբոլա, Արթուր Յուսպաշյան (Արտակ Ալեքսանյան, 57), Արթուր Եդիգարյան, Նորայր Սահակյան (Ալբերտ Թադևոսյան, 69), Էդգար Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան (Դավիթ Մանոյան, 76), Գևորգ Ղազարյան:
Զգուշացումներ` Կարեն Ստեփանյան (2), Գագա Տիբիլաշվիլի (4), Արթուր Եդիգարյան (63), Ալբերտ Թադևոսյան (87): |
| |
|
| 22.03.2009 |
“ Փյունիկը ” հաղթանակով մեկնարկեց Հայաստանի 18-րդ առաջնությունում |
“ Փյունիկը ” հաղթանակով սկսեց Հայաստանի 18-րդ առաջնությունը: Սեփական հարկի տակ “Նաիրի” մարզադաշտում մեր թիմը հաղթեց “Բանանցին” 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը` գրավելով մրցակցի դարպասը 16-րդ րոպեին:
Տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` “Կիլիկիա”-“Ուլիս” 0:1, “Շիրակ”-“Արարատ” 1:0, “Միկա”-“Գանձասար” 0:2:
Ապրիլի 4-ին “Միկա” մարզադաշտում “Փյունիկը” կհյուրընկալվի “Ուլիսին”: |
| |
|
| 17.03.2009 |
“ Փյունիկը ” վստահ հաղթանակ տարավ “Կիլիկիայի” նկատմամբ |
Այսօր մեկնարկեց Հայաստանի 2009թ. Գավաթի խաղարկությունը: “Բանանց” մարզադաշտում հանդիպեցին “Փյունիկը” և “Կիլիկիան”: Առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում և ավարտվեց անարդյունք: Հանդիպման երկրորդ կեսում փյունիկցիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին “Կիլիկիայի” դարպասը: Գևորգ Ղազարյանը բացեց հաշիվը 53-րդ րոպեին, Արտակ Ալեքսանյանը կրկնապատկեց այն 74-րդ րոպեին: Երեք րոպես անց “Փյունիկը” ստացավ 11-մետրանոցի իրավունք: Գնդակին մոտեցավ Սարգիս Հովսեփյանը և հստակորեն իրացրեց այն:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին: |
| |
|
| 11.03.2009 |
“Փյունիկ” – ԱՊԵՊ (Կիպրոս) 4:2 |
| “ Փյունիկը ” հաղթանակ տոնեց իր առաջին հանդիպումում Կիպրոսում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք: Օսկար Դարիոյի, Ալբերտ Թադևոսյանի և Դավիթ Մանոյանի (2) խփած գնդակները հաղթանակ բերեցին “Փյունիկին” 4:2 հաշվով Կիպրոսի առաջնության Բարձրագույն խմբի ներկայացուցիչ ԱՊԵՊ թիմի նկատմամբ: |
| |
|
| 05.03.2009 |
« Փյունիկ -2»` Վազգեն Սարգսյանի անվան հուշամրցաշարի հաղթող |
Մարտի 5- ին հայտնի դարձավ Վազգեն Սարգսյանի անվան հուշամրցաշարի հաղթողի անունը : Եզրափակիչում մրցեցին « Փյունիկ -2» և « Բանանց -2» 1998-1999թթ ծնված ֆուտբոլիստների թիմեր ի միջև : Հանդիպումն ավարտվեց փյունիկցիների հաղթանակով ` 2:1 հաշվով : Մեր թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Էրիկ Պետրոսյանը և Դավիդ Բաղդասարյանը :
Գավաթը չեմպիոնին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը : Հուշամրցաշարի լավագույն հարձակվող ճանաչվեց Դավիդ Բաղդասարյան ը (« Փյունիկ -2»), իսկ լավագույն ռմբարկու դարձավ « Փյունիկ -2»- ի ֆուտբոլիստ Էրիկ Պետրոսյանը (3 գոլ ): |
| |
|
| 17.02.2009 |
" Փյունիկ "-" Ռաս Ալ Քայամա " 5:1
|
Փետրվարի 15-ից "Փյունիկը" գտնվում է Միացյալ Արաբական Էմիրություններում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք: Հավաքի ընթացքում մեր թիմը կանցկացնի երեք ստուգողական հանդիպում:
Մեր թիմի առաջին մրցակիցն էր "Ռաս Ալ Քայամա" թիմը: Գևորգ Ղազարյանի, Միհրան Մանասյանի, Նարեկ Դավթյանի և Հենրիխ Մխիթարյանի (2) դիպուկ հարվածները ապահովեցին "Փյունիկին" հաղթանակ 5:1 խոշոր հաշվով: Տանտերերին հաջողվեց անվրեպ իրացնել 11-մետրանոցը` 4:0 հաշվի ժամանակ: |
| |
|
| 27.01.2009 |
"Փյունիկ"-"Ֆակել" 5:2 |
Այսօր “ Փյունիկը ” առաջին հաղթանակը տոնեց Սոչիում, 5:2 հաշվով ջախջախելով “Ֆակելին”: Երեք գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, մեկական գնդակ իրենց հաշվին գրանցեցին Դավիթ Մանոյանն ու Կարեն Դոխոյանը: |
| |
|
| 27.01.2009 |
"Փյունիկ"-"Սոչի-04" 1:1 |
Այսօր "Փյունիկը" իր առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Սոչիում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք: Մեր թիմի մրցակիցկն էր "Սոչի-04" թիմը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով: "Փյունիկի" կազմում հանդես եկան 6 օտարերկրյա ֆուտբոլիստ, որոնցից 3-ը` Զամբիայից են:
Այսօր երեկոյան "Փյունիկը" կհանդիպի ռուսական "Ֆակել" թիմի հետ: |
| |
|
| 21.01.2009 |
|
Հունվարի 21-ին լրացավ "Փյունիկի" ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի և Տիգրան Ոսկանյանի ծննդյան 20-ամյակը: Ակումբի ղեկավարությունը և մարզչական կազմը սրտանց շնորհավորում է Մխիթարյանին ու Ոսկանյանին, մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և հաղթանակներ: 20-ամյա հոբելյանի կապակցությամբ երկու ֆուտբոլիստներն էլ ակումբի ղեկավարության կողմից ստացան անվանական նվերներ: |
| |
|
| 16.01.2009 |
" Փյունիկը " պարտվեց "Բանանցին" 0:2 հաշվով
|
| Այսօր "Փյունիկը" անցկացրեց իր առաջին հանդիպումը նոր մրցաշրջանում: "Բանանց" ակումբի մարզադաշտում մեր թիմը ընկերական հանդիպում անցկացրեց դաշտի տերերի հետ և պարտվեց 0:2 հաշվով: Ավելորդ չէ նշել, որ առաջին կեսում "Փյունիկը" խաղում էր հիմնական կազմով, իսկ երկրորդում հանդես եկավ փոխարինողների կազմով: |
| |
|
| 15.01.2009 |
"Փյունիկը" կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը նոր մրցաշրջանում
|
| Հունվարի 25-ից փետրվարի 5-ը "Փյունիկը" կանցկացնի իր առաջին ուսումնամարզական հավաքը այս մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ: |
| |
|