|
| 14.07.2009 |
| «Փյունիկ» - «Դինամո» Զագրեբ 0:0 |
Հուլիսի 14-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընդունել էր Զագրեբի «Դինամոյին» Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի շրջանակներում: Լարված պայքարում անցած հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Զագրեբում, Երևանի ժամանակով ժամը 23:30-ին:
|
| |
| 09.07.2009 |
| ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Հուլիսի 14-ին Վազգեն Սարգսյանի “Հանրապետական” մարզադաշտում տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի “Փյունիկ”-“Դինամո” (Զագրեբ, Խորվաթիա) հանդիպումը: Տոմսերը կարող եք ձեռք բերել “Հանրապետական” մարզադաշտի տոմսարկղում և “Հյումել” խանութների ցանցում:
Կոլեկտիվ հայտերի համար զանգահարել 094 52-64-77: Առաքումը` անվճար |
| |
| 07.07.2009 |
| Հետնապահը վաստակեց առաջին միավորը չեմպիոնի հետ խաղում |
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի երկրորդ շրջանը ավարտվեց “Փյունիկ”-“Արարատ” հանդիպումով: Գրանցվեց երրորդ գոլազուրկ ոչ-ոքին “Փյունիկի” անցկացրած վերջին չորս հանդիպումներում: Առաջնությունում ընդմիջում է, իսկ “Փյունիկին” այժմ սպասում են Չեմպիոնների Լիգայի երկու հանդիպում Զագրեբի “Դինամոյի” հետ: |
| |
| 28.06.2009 |
| "Փյունիկը" կրկին ստանձնեց առաջատարի դերը |
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջատարների հանդիպումը “Հանրապետական” մարզադաշտում ավարտվեց “Փյունիկի” հաղթանակով 3:0 հաշվով: “Միկայի” ֆուտբոլիստները հավասար պայքար մղելով չեմպիոնի դեմ, այնուամենայնիվ երեք անգամ ստիպված էին հանել գնդակը սեփական դարպասից Գևորգ Ղազարյանի (2) և Կառլեն Մկրտչյանի հարվածներից հետո:
“Փյունիկը” կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը մեկ միավորով անցնելով “Միկայից”, ընդ որում երկրի չեմպիոնը անցկացրել է մեկ խաղ պակաս: |
| |
| 22.06.2009 |
| Առաջին մրցակիցը` Զագրեբի "Դինամո" |
Այսօր շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի որակավորման փուլերի վիճակահանությունը: “Փյունիկը”` Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլում կհանդիպի Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի “Դինամոյի” հետ: Հանդիպումները կկայանան հուլիսի 14-15-ին և 21-22-ին: |
| |
|
| 21.06.2009 |
| "Փյունիկը" զիջեց առաջին հորիզոնականը "Միկային" |
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի հերթական տուրում “Փյունիկը” մրցեց “Շիրակի” հետ մրցակցի դաշտում: Չնայած Վարդան Մինասյանի սաների ներդրած ջանքերի, ինչպես և մեկ շաբաթ առաջ, չեմպիոնը կրկին ավարտեց հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքիով: Առաջին անգամ այս մրցաշրջանում “Փյունիկը” զիջեց առաջատարի իր դիրքերը: “Միկան” հաղթելով “Կիլիկիային” շրջանցեց “Փյունիկին”, ունենալով երկու միավոր ավել, սակայն “Փյունիկը” մեկ խաղ պակաս է անցկացրել: |
| |
|
| 13.06.2009 |
| Գոլազուրկ ոչ-ոքի "Հանրապետականում" |
“Փյունիկը” անսպասելիորեն երկու միավոր կորցրեց “Գանձասարի” հետ խաղում` ավարտելով հանդիպումը 0:0 հաշվով: “Հանրապետական” մարզադաշտում կայացած հանդիպումը անցավ փյունիկցիների առավելությամբ, սակայն մեր թիմին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: “Միկան” հաղթելով “Ուլիսին”` 2:1 հաշվով ընդհուպ մոտեցավ չեմպիոնին, հասցնելով միավորների տարբերությունը`երեքի: |
| |
|
| 09.06.2009 |
| Ցավալի լուր |
Երեկ երեկոյան կյանքից հեռացել է "Փյունիկ" ֆուտբոլային ակումբի երիտասարդ ու խոստումնալից հարձակվող Սարգիս Արոյանը, որը հանդես է եկել նաև Հայստանի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականի կազմում: Սարգիսը համարվում էր հեռանկարային ֆուտբոլիստ և նրա հետ մեծ հույսեր էին կապում:
" Փյունիկ " ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը և ֆուտբոլիստները իրենց խորին ցավակցությունն են հայտնում երիտասարդ ֆուտբոլիստ Սարգիս Արոյանի ողբերագկան մահվան կապակցությամբ և ցավակցում ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին: |
| |
|
| 23.05.2009 |
| Կամային հաղթանակ "Ուլիսի" նկատմամբ |
Հայաստանի առաջնության հերթական տուրի հանդիպումը դժվարին ստացվեց երկրի չեմպիոնի համար: “Հանրապետական” մարզադաշտում “Փյունիկը” ընդունեց “Ուլիսին” և հաղթանակ տարավ 3:2 հաշվով` շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի դիպուկ հարվածի հանդիպման վերջին րոպեներին: Մինչ այդ երկու թիրմերն էլ առաջ էին անցնում հաշվի մեջ` սկզբից “Ուլիսը” իրացնելով 11-մետրանոց հարվածը, այնուհետև Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեցին “Փյունիկին”: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ “Ուլիսը” հավասարեցրեց հաշիվը և թվում էր որ ոչ-ոքի անխուսափելի է: Եւ այստեղ իր վճռական խոսքը ասեց Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն` հաղթանակ բերելով “Փյունիկին”: |
| |
|
| 17.05.2009 |
| "Փյունիկը" պոկվում է հետապնդողներից |
Մայիսի 17-ին Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում հանդիպեցին "Բանանցը" և "Փյունիկը": Գավաթի եզրափակիչ հանդիպումից անցել էր մեկ շաբաթ և սպասվում էր որ այս հանդիպումն էլ լարված կլինի: Սակայն դեռ առաջին խաղակեսում "Փյունիկը" հանեց բոլոր հարցերը հաղթողի վերաբերյալ` երեք անպատասխան գնդակ ուղարկելով "Բանանցի" դարպասը: Երկրի չեմպիոնը հաղթեց 4:1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ այս խաղում իր երկրորդ "հեթ-տրիկի" հեղինակը այս առաջնությունում, և 9 գնդակով գլխավորեց ռմբարկուների ցուցակը: |
| |
|
| 13.05.2009 |
| " Փյունիկը " կորցրեց առաջին միավորները |
|
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8-րդ տուրում " Փյունիկը " հյուընկալվեց "Միկային": Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2:2 հաշվով: Նորընծա գավաթակիրը կորցրեց առաջին միավորներն ու բաց տողեց առաջին գնդակը այս առաջնությունում: Առաջին կեսում թիմերի դարպասապահները չկարողցան հետ մղել Էդնեյի և Արթուր Եդիգարյանի հեռահար հուժկու հարվածները: Երկրորդ կեսում Դեմելը խորամանկ հարվածով գրավեց Մելիքսեթյանի դարպասը, սակայն "Փյունիկին" հաջողվեց խուսափել պարտությունից ի շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլի: |
| |
|
| 09.05.2009 |
| "Փյունիկը"` Հայաստանի 2009թ. գավաթակիր |
| Հենրիխ Մխիթարյանի դիպուկ հարվածը հաղթանակ բերեց "Փյունիկին" Հայաստանի 2009թ. Գավաթի խաղարկության եզրափակիչում: Հանդիպումը անցավ փյունիկցիների առավելությամբ, և միայն Ստեփան Ղազարյանի վարպետութոյւնը թույլ չէր տալիս չեմպիոնին առավելությունը նյութականի վերածել: 90+2 րոպեին ստանալով փոխանցում Գևոքրգ Ղազարյանից` Մխիթարյանը ներխուժեց տուգանային հրապարակ, շրջանցեց դարպասապահին և գրավեց անպաշտպան դարպասը:
"Փյունիկը" չորրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: Նախկինում նման հաջողություն գրանցվել էր 1996, 2002 և 2004թթ: |
| |
|
| 02.05.2009 |
| “ Փյունիկ ”-“ Շիրակ ”` հաղթարշավը շարունակվում է |
| Հաղթելով Գյումրիի “Շիրակին” 4:0 հաշվով, “Փյունիկը” տարավ իր 6-րդ հաղթանակը վեց հանդիպումներում և կրկին անառիկ պահեց սեփական դարպասը: Ունենալով շոշափելի առավելություն ամբողջ հանդիպման ընթացքում, այդուհանդերձ, միայն խաղավերջում չեմպիոնին հաջողվեց վստահ հաղթանակ տանել: Հանդիպման հաշիվը բացեց Սարգիս Հովսեփյանը 8-րդ րոպեին` հստակորեն իրացրաց 11-մետրանոց հարվածով: Գևորգ Ղազարյանը և Միհրան Մանասյանը (2 գոլ) աչքի ընկան հանդիպման վերջին րոպեներին: |
| |
|
| 26.04.2009 |
| Հենրիխ Մխիթարյան` հեթ-թրիկ Կապանում |
| Հենրիխ Մխիթարյանի հեթ-թրիկր և Գևորգ Ղազարյանի դիպուկ հարվածը ապահովեցին "Փյունիկին" վստահ հաղթանակ Բարձրագույն խմբի առաջնության հետնապահ` "Գանձասարի" նկատմամբ: Ունենալով շոշափելի առավելություն հանդիպման ամբողջ ընթացքում հյուրերը արդեն առաջին խաղակեսում վճռեցին խաղի ելքը` երեք անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը: Երկրորդ խաղակեսը կրկին անցավ "Փյունիկի" առավելության ներքո, ինչի արդյունքը դարձավ Մխիթարյանի երրորդ գնդակը, ով խփած հինգ գոլով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը: |
| |
|