0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» ՖԱ-ն 30 տարեկան է

Այսօր «Փյունիկ» ՖԱ-ի համար հոբելյանական տարեդարձ է։ Մեր ակումբը նշում է իր հիմնադրման 30-ամյակը։

Ակումբը հիմնադրվել է 1992թ․-ին և մինչև 1995թ․-ը կրել Է ՀՄԸՄ («Հոմենեթմեն») անունը, իսկ 1995թ․-ին վերանվանվել՝ «Փյունիկ»։  

«Փյունիկը» նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է։ Թիմը 14 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ դարձել է գավաթակիր և 9 անգամ՝ սուպերգավաթակիր։

Մեր ակումբի մարզադպրոցն այս տարիների ընթացքում հայկական ֆուտբոլին տվել է մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստների, ովքեր Հայաստանի ազգային հավաքականի կորիզն են կազմել։

Ակումբի հիմնադրման 30-ամյակի առթիվ՝ սրտանց շնորհավորում ենք մեր թիմի երկրպագուներին և բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են «Փյունիկի» կայացմանը։

Ավելացնենք, որ «Փյունիկի» 30-ամյակի հետ կապված միջոցառումները կանցկացվեն առաջիկա աշնանը։

 

Վերջին նորություններ