Սույն քաղաքականության մեջ օգտագործվող հասկացություններն ունեն նույն նշանակությունը և կարգավորումները, ինչն օգտագործվում է «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ում:
Սույն քաղաքականությունը (այսուհետ` Քաղաքանակություն) նկարագրում է Օգտագործողի և Ընկերության հարաբերությունների ընթացքում անձնական տվյալներ հանդիսացող տեղեկույթի՝ Կայքից օգտվելու ընթացքում հավաքագրման, պահպանման, մշակման և օգտագործման ընթացակարգերը։
Քաղաքականությաննպատակները
Քաղաքականության նպատակն է առաջնորդվել խստագույն չափանիշներով բոլոր այն հարցերում,որոնք վերաբերում են Օգտագործողի անձնական տվյալների հավաքագրմանը, մշակմանը,պահպանմանը և օգտագործմանը։ Քաղաքականությունը սահմանում է մշակման ենթակա անձնական տվյալների տեսակները, դրանց մշակման և պահպանման կարգերը, նպատակները, և առնչվող այլ հարցեր։ Քաղաքականությունը կիրառելի է Օգտագործողի այն անձնական տվյալների նկատմամբ, որոնք որևէ կերպ մշակվում են Կայքի շրջանակներում։ Քաղաքականությունը կարող է վերաբերել նաև անձնական չհամարվող այլ տվյալների:
Կայքիշրջանակներումմշակվողանձնականտվյալներ
Մշակման ենթակա անձնական և այլ տվյալներն են.
Կայքի Օգտագործողի էլեկտրոնային հասցեն(երը), հեռախոսահամարը(ները), ծննդյան տարեթիվը,սեռը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի համարը (այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ դրանց լուսապատճենը (scan)),
Օգտագործողի հաշվի գրանցման տվյալները, ինչպիսիք են ընտրված Օգտագործողի անունը և գաղտնաբառը,
Օգտագործողի կողմից տեղադրված նկարները, կատարված գրառումները, գնահատականները,
Օգտագործողի երկիրը, հասցեն,
Օգտագործողի բանկային քարտի տվյալները,
Օգտագործողի հետաքրքրությունները, նախասիրությունները, հատուկ կարիքները և այլ տվյալները:
Անձնականտվյալներիաղբյուրներ
Մշակման ենթակա անձնական տվյալները կարող են ստացվել հետևյալ աղբյուրներից՝
Օգտագործողի կողմից Կայքում գրանցման ժամանակ տրամադրված անձնական տվյալներ,
Օգտագործողի կողմից Կայքից օգտվելու ընթացքում տրամադրված անձնական տվյալներ,
Օգտագործողի կողմից Կայքի շրջանակներում որևէ այլ ձևով կապ հաստատելու արդյունքում տրամադրված անձնական տվյալներ,
Պատվերը մատուցած անձանցից ստացված տեղեկություններ,
Տրամադրված տվյալների մշակման արդյունքում ստացված տվյալներ և այլն:
Եթե Օգտագործողը նախընտրում է չտրամադրել անձնական տվյալները կամ հետ կանչել անձնական տվյալները մշակելու համար արդեն իսկ տրված համաձայնությունը, ապա պետք է կապ հաստատի Ընկերության հետ: Օգտագործողը գիտակցում է, որ այս դեպքում նա կկարողանա այցելել Կայք և որոշակի չափով օգտվել դրանից, սակայն չի կարողանա օգտվել Կայքի որոշակի առավելություններից, կատարել որոշակի գործողություններ և ստանալ որոշակի տեղեկատվություն:
Անձնականտվյալներիմշակմաննպատակներըևկարգը
Օգտագործողների անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ նպատակներով`
Կայքի որակի և դրանում կատարվող գործողությունների արդյունավետության բարձրացում,
Կայքի որակի և դրանում կատարվող գործողությունների արդյունավետության բարձրացմանը միտված նոր գործիքների ներդրում,
Օգտագործող - Ընկերություն կապի պահպանում,
Կայքում Օգտագործողի գրանցվելու գործընթացի ապահովում, Օգտագործողի անհատականացում, կեղծ օգտագործողների գրանցման բացառում,
Կայքի աշխատանքների առնչությամբ Օգտագործողի հետ կապի հաստատում, Օգտագործողի կողմից ուղարկված հաղորդագրություններին, նամակներին և հեռախոսազանգերին արձագանքում և այլն,
Կայքի աշխատանքների կառավարում և բարելավում,
Կայքի օգտագործման հնարավորությունների զարգացում և բարելավում,
Կայքի աշխատանքի ընթացքում ի հայտ եկող թերությունների հայտնաբերում և կանխում և այլ գործողություններ, որոնք ուղղված են Կայքի բարելավմանը, Օգտագործողի, Ընկերության և երրորդ անձանց իրավունքների պաշտպանությանը,
Վճարումների և բանկային փոխանցումների ապահով իրականացում և այլն:
Օգտագործողի անձնական տվյալների հետ կատարվող գործողություններն են` հավաքագրում,համակարգում, պահպանում, վերլուծում, օգտագործում, արխիվացում ոչնչացում։
Անձնականտվյալներիտրամադրումերրորդանձի
Օգտագործողերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի չեն տրամադրվում, բացառությամբ սույն կետում նշված դեպքերի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Որոշակի անձնական տվյալներ կարող են տրամադրվել բանկերի, բանկային փոխանցումների կատարումն ապահովող ընկերությունների` վճարումները և բանկային փոխանցումներն ապահով և արագ կատարելու համար: Այսպիսի ընկերությունների անձնական տեղեկատվությունը տրամադրվում է միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է վճարումներ կատարելու համար:
Օգտագործողների անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից,փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար կիրառվում են Կայքի տրամադրության տակ եղած անվտանգության ապահովման ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական բոլոր միջոցները: Այնուամենայնիվ, համացանցում գտնվող որևէ կայք, այդ թվում Կայքի շրջանակներում չեն կարող ապահովվել անձնական տվյալների 100% պաշտպանություն, և Կայքը չի կարող պատասխանատվություն կրել իր վերահսկողությունից դուրս տեղի ունեցած Օգտագործողի տվյալների չթույլատրված մուտքի համար, որը հանգեցրել է Օգտագործողի անձնական տվյալների արտահոսքի,փոփոխության կամ ոչնչացման:
Տվյալներիպահպանումևժամկետ
Օգտագործողների անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Օգտագործողի անձնական տվյալների մշակման վերը նշված նպատակներին հասնելու համար, եթե այլժ ամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Օգտագործողի կողմից առկա հաշիվը հեռացնելու դեպքում Ընկերությունը արխիվացնում է Օգտագործողի տվյալները և շարունակում է հնարավորություն ունենալ դրանք մշակելու:
Եթե Օգտագործողը ցանկանում է, որ Կայքը այլևս չմշակի իր անձնական տվյալները, անհրաժեշտ է կապ հաստատել 060448848 հեռախոսահամարով կամ [email protected][email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:
Օգտագործողերիիրավունքները
Կայքում գրանցվելուց հետո Օգտագործողն իրավունք ունի մուտք գործելու իր հաշիվ և ծանոթանալու Կայքի կողմից մշակվող անձնական տվյալներին: Օրենքով սահմանված դեպքերում Օգտագործողն իրավունք ունի Կայքից պահանջելու կամ Կայքում, հնարավորության առկայության պարագայում,ինքնուրույն կատարելու ստորև նշված գործողությունները, իսկ նման հնարավորության բացակայության պարագայում դիմելու Ընկերությանը ստորև նշված գործողությունների կատարման համար`
Օգտագործողի անձնական տվյալների ուղղում,
Օգտագործողի անձնական տվյալների ոչնչացում,
Հետ կանչելու իր անձնական տվյալները Կայքի կողմից մշակելու համար տրված համաձայնությունը (այս դեպքում Կայքի օգտագործման հնարավորությունները կարող են սահմանափակվել),
Օգտվելու Հայաստանանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
Ընկերությունը կարող է պարբերաբար, ըստ անհրաժեշտության, փոփոխել և/կամ լրացնել Քաղաքականությունը: Քաղաքականության փոփոխված տարբերակը հրապարակվում է Կայքում և ուժի մեջ է մտնում հրապարակվելու պահից: Որոշ դեպքերում, եթե Քաղաքականությունում կատարվող փոփոխությունները էական նշանակություն ունենան, Օգտագործողը Կայքում կծանուցվի այդ մասին իր՝ Օգտագործողի անվամբ մուտք գործելու պահին:
Համաձայնություն
Կայքի կողմից Օգտագործողի անձնական տվյալները մշակելու վերաբերյալ Օգտագործողի համաձայնությունը համարվում է տրված Օգտագործողի կողմից Կայքում գրանցվելու և/կամ Կայքում իր հաշիվ մուտք գործելու փաստով, ինչը համարվում է այնպիսի հավաստի գործողություն, որն ակնհայտորեն վկայում է Օգտագործողի՝ անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին, որը տրված է անձամբ Օգտագործողի կողմից։
Տալով համաձայնությունը Կայքի կողմից Օգտագործողի անձնական տվյալները մշակելու վերաբերյալ՝ Օգտագործողը միաժամանակ հաստատում է, որ ծանոթացել է Քաղաքականության բովանդակությանը, այն հասկանալի և ընդունելի է իր համար, և Օգտագործողը համաձայն է Քաղաքականության մեջ ներառված բոլոր դրույթներին։
Հարաբերությունների կարգավորում
Քաղաքականության հետ կապված, Օգտագործողի և Ընկերության միջև առաջացած հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ով: