0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա «Դյուդելանժի» հետ

Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկը» կարողացավ հաղթահարել Ռումինիայի չեմպիոն ՉՖՌ «Կլուժի» արգելքը:

Մեր թիմի հաջորդ մրցակիցը Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժն» է, որը որակավորման առաջին փուլում երկու հանդիպումներում էլ (1:0, 2:1) առավելության հասավ Ալբանիայի չեմպիոն «Տիրանայի» նկատմամբ:

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ ժամը 21:30-ին, «Յոս Նոսբաում» մարզադաշտում:

 

Վերջին նորություններ