0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի

Փետրվարի 14-ին մեր թիմն ավարտել է ուսումնամարզական հավաքն ու արդեն վերադարձել է Երևան` շարունակելով նախապատրաստությունը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Այս շրջանակում մեր ակումբը փետրվարի 18-ին ու 19-ին մեր մարզաբազայում կանցկացնի ևս երկու ընկերական հանդիպում` ընդունելով Առաջին խմբի առաջնությունում երկրորդ տեղով ընթացող «Վեսթ Արմենիային» ու Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նոային» համապատասխանաբար: 

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն 14:00-ին ու ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինեն մեր յութուբյան ալիքում:

Մուտքն ազատ է:

«Փյունիկը» այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի փետրվարի 24-ին` «Վանի» դեմ` Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետաձգված խաղում:

Վերջին նորություններ