Յուրիչիչ. «Մենք ցույց տվեցինք, որ լավագույն թիմն ենք Հայաստանում»

«Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը, որը գոլի հեղինակ դարձավ «Ուրարտուի» դեմ հանդիպմանը, խաղից հետո մեկնաբանություններ է տվել ակումբի մամուլի ծառայությանը.

«Զգացողությունները շատ դրական են, քանի որ հաղթանակ տարանք շատ կարևոր խաղում, բայց ինձ համար ամենակարևորն այն էր, որ մենք ցույց տվեցինք բնավորություն: Հանդիպման մեկնարկում նրանց բախտը ժպտաց, ու 11 մետրանոց ընդունեցինք, բայց դրանից հետո ցույց տվեցինք, որ լավագույն թիմն ենք Հայաստանում: 

Նախորդ խաղը մի փոքր տարօրինակ էր, քանի որ կարմիր քարտ ստացանք, բայց այս խաղում ցույց տվեցինք բնավորություն և ապացուցեցինք, որ լավագույն ֆուտբոլն ենք խաղում Հայաստանում:

Ես հավատում եմ, որ կարող ենք մինչև վերջ պայքարել ու նորից հաղթել առաջնությունում»,-եզրափակեց Յուրիչիչը։

Վերջին նորություններ