«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 20-րդ տուրում Վայքի քաղաքային մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: 
Առաջին խաղակեսում թիմերը հավասար պայքար էին մղում խաղադաշտում և գոլեր չգրանցվեցին: 
Երկրորդ կեսում Անի Կարապետյանը անկյունային հարվածը իրացնելուց դարձավ շքեղ գոլի հեղինակ և առաջ մղեց մեր թիմին հաշվի մեջ: Մի քանի րոպե անց, մեր թիմը մեծացրեց առավելությունը. տանտերերի դարպասապահի սխալից հետո Անի Ղուկասյանը գրավեց դատարկ դարպասն ու դրեց հանդիպման վերջակետը՝ 2:0: 
Արմեն Բարեղամյանի թիմը այս հաղթանակից հետո վաստակեց 43 միավոր և հիմա գերազանցում է մոտակա հետապնդող «Լեռնային Արցախին» 7 միավորով:
 
						
	 
						
	 
						
	