0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում է

«Փյունիկը» Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում ընդունել էր Չարենցավանի «Վանին»:

Հանդիպման հենց մեկնարկում հյուրերը 11 մետրանոց վաստակեցին, որը դիպուկ իրացրեց Մոմո Ֆանյե Տուրեն: Սակայն արդեն խաղի 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Խուան Բրավոն գրավեց դարպասը, մի քի քանի րոպե անց «Վանը» նորից առաջ անցավ հաշվի մեջ Սանի Բուհարիի գոլի շնորհիվ: Այնուհետև, Լուկա Յուրիչիչը նորից վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, մինչև ընդմիջումը Հովհաննես Հարությունյանը մեզ առաջ մղեց հաշվի մեջ՝ գեղեցիկ գնդակ ուղարկելով չարենցավանցիների դարպասը:

Երկրորդ խաղակեսի սկզբում կրկնվեց նույն պատկերը. «Վանից» 11 մետրանոց նշակետից դիպուկ գտնվեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը, սակայն մեր հաղթանակն ամրագրեցին Խուան Բրավոյի ու Լուկա Յուրիչիչի հերթական գոլերը՝ 5:3:

«Փյունիկը» Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում կհանդիպի «Արարատ-Արմենիային»: Հանդիպումը կկայանա ապրիլի սկզբին:

Վերջին նորություններ