Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիր. Անդրանիկ Հակոբյան

Ուրախ ենք տեղեկացնելու, որ մեր ակադեմիայի սան Անդրանիկ Հակոբյանը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Փյունիկի» հետ: 

Նախորդ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը 10 խաղի է մասնակցել Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: 

16-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում հանդես է եկել նաև «Փյունիկ 2007» թիմում՝ դառնալով Հայաստանի Մ18 տարեկանների առաջնության հաղթող և գավաթակիր:

Անդրանիկը Հայաստանի  Մ17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Իռլանդիայի և Իսլանդիայի հետ հանդիպումներին։ 

Շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստին կարիերայի առաջին լուրջ քայլի կապակցությամբ:

Վերջին նորություններ