Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիր. Կարեն Հովակիմյան

Ուրախ ենք տեղեկացնելու, որ մեր ակումբի սան Կարեն Հովակիմյանը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Փյունիկի» հետ:

Եզրային պաշտպանը 19 խաղի է մասնակցել Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում՝ դառնալով մեկ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ: 

17-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում հանդես է եկել «Փյունիկ 2007» թիմում՝ դառնալով Հայաստանի Մ18 տարեկանների առաջնության հաղթող և գավաթակիր:

Հովակիմյանը Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մասնակցել է Նորվեգիայի, Բելառուսի, Իռլանդիայի և Իսլանդիայի հետ հանդիպումներին։

Շնորհավորում ենք Կարենին կարիերայի առաջին պայամանգրի առթիվ:

Վերջին նորություններ