 
                
            «Փյունիկ Ակադեմիան», թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լևոն Ստեփանյանի հետ, երիտասարդ կազմով է մեկնարկել առաջնությունը։
«Փյունիկ 2007»-ից և «Փյունիկ 2008»-ից 8 ֆուտբոլիստ համալրել է Լևոն Ստեփանյանի գլխավորած թիմը։
Արթուր Պետրոսյանը, Ժիրայր Աշիկյանը և Ռուբեն Կարապետյանը «Փյունիկի» երկրորդ թիմ են տեղափոխվել «Փյունիկ 2008»-ից: Հայաստանի Մ17 տարեկանների առաջնությունում և գավաթի խաղարկությունում անցած մրցաշրջանում մեր տղաները դարձել են չեմպիոն: Հատկանշական է, որ Ժիրայր Աշիկյանը և Ռուբեն Կարապետյանն իրենց նորամուտը Առաջին խմբում հասցրին նշել դեռ անցած մրցաշրջանում՝ խաղադաշտ դուրս գալով «Գանձասարի» և «Օնորի» հետ խաղերում: Տղաներն այս տարի Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցեցին «Elite Neon Cup» մրցաշարին, որտեղ տպավորիչ խմբային փուլ անցկացնելուց հետո, այն ավարտեցին 2-րդ տեղով՝ «Ինտերի» Վրաստանի ակադեմիայի թիմի հետ ունենալով հավասար միավորներ, սակայն զիչելով նրանց ընդամենը երկու գոլի տարբերությամբ։
Տղաներն այս տարի Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցեցին «Elite Neon Cup» մրցաշարին, որտեղ տպավորիչ խմբային փուլ անցկացնելուց հետո, այն ավարտեցին 2-րդ տեղով՝ «Ինտերի» Վրաստանի ակադեմիայի թիմի հետ ունենալով հավասար միավորներ, սակայն զիչելով նրանց ընդամենը երկու գոլի տարբերությամբ։
Արթուր Պետրոսյանը, Ժիրայր Աշիկյանը և Ռուբեն Կարապետյանը հրավիրվել են Հայաստանի Մ17 տարեկանների հավաքական:
«Փյունիկ 2007»-ից «Փյունիկ Ակադեմիա» տեղափոխվեցին Նարեկ Պողոսյանը, Մայիս Խաչատրյանը, Մարտին Գալստյանը, Արտակ Գալստյանը և Վալերի Համբարձումյանը։  Այս ֆուտբոլիստները անցած մրցաշրջանում տպավորիչ չեմպիոնության են հասել Հայաստանի Մ18 տարեկանների առաջնությունում և գավաթի խաղարկությունում։
Այս ֆուտբոլիստները անցած մրցաշրջանում տպավորիչ չեմպիոնության են հասել Հայաստանի Մ18 տարեկանների առաջնությունում և գավաթի խաղարկությունում։ 
Մեր սաները մշտապես հրավիրվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ. Արտակ Գալստյանը՝ Մ18 տարեկանների, Մարտին Գալստյանը և Մայիս Խաչատրյանը՝ Մ17, իսկ Նարեկ Պողոսյանը՝ Մ15: Հաջողակ մրցելույթներ մեր տղաներին այս կարևոր փուլում։
Հաջողակ մրցելույթներ մեր տղաներին այս կարևոր փուլում։
 
						
	 
						
	 
						
	