0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Երիտասարդական Չեմպիոնների լիգա. վիճակահանություն և որակավորման փուլ

«Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմն այս մրցաշրջանում ներկայացնելու է Հայաստանը Երիտասարդական Չեմպիոնների լիգայում: Որակավորման առաջին, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի մեր հավանական մրցակիցները պարզ կդառնան սեպտեմբերի 3-ին՝ Նիոնում կայանալիք վիճակահանության ժամանակ: 

Երիտասարդական Չեմպիոնների լիգայում փլեյ-օֆֆի համար պայքարը բաժանված է երկու ճանապարհի. Լիգայի փուլից (նախկին ձևաչափով խմբային փուլ) պայքարն սկսելու են այն թիմերը, որոնց մեծահասակների թիմերը մասնակցում են Չեմպիոնների լիգային: 

Մյուս ճանապարհը դեպի փլեյ-օֆֆ անցնում է որակավորման 3 փուլով. չեմպիոնական ուղով եկած այն թիմերը, որոնք կհաղթահարեն որակավորման 3 փուլերի արգելքը կնվաճեն Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր, որտեղ նրանց կմիանան լիգայի փուլում բարձր հորիզոնական զբաղեցրած թիմերը:

Ստորև ներկայացնում ենք «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի հավանական մրցակիցներին որակավորման առաջին փուլում:

«Կայրաթ» (Ղազախստան), «Մարիբոր» (Սլովենիա), «Ակադեմիա Ռեբեժա» (Մոլդովա), «Կորիկու» (Կոսովո), «Դաուգավպիլս» (Լատվիա), Դուբլինի համալսարանական թիմ (Իռլանդիա), «Էսպո» (Ֆինլանդիա), «Ժալգիրիս» (Լիտվա), «Դինամո Մինսկ» (Բելառուս), «Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա), «Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ), Էյջ Բի (Ֆարերյան կղզիներ), «Կլիֆտոնվիլ» (Հյուսիսային Իռլանդիա), «Վալետա» (Մալթա),   «Դինամո Թբիլիսի» (Վրաստան), «Կալև» (Էստոնիա), «Ստյարնան» (Իսլանդիա), «Բայլիս» (Ալբանիա), «Նյու Սեյնթս» (Ուելս), «Լինկոլն Ռեդ Իմփս» (Ջիբրալթար), «Ստրումիցա» (Հյուսիսային Մակեդոնիա), «Սանտա Կոլոմա» (Անդորա), «Պոդգորիցա» (Չեռնոգորիա):

Վերջին նորություններ