Հայտարարություն. Երիտասարդական Չեմպիոնների լիգա

Հարգելի երկրպագուներ, ինչպես գիտեք «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմը Երիտասարդական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է Մինսկի «Դինամոյի» հետ:

Կողմերի համաձայնությամբ դիմակայության երկու խաղերն էլ տեղի կունենան Երևանում՝ «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում՝ սեպտեմբերի 18-ին և 22-ին, ժամը 20:00-ին: 

Առաջին խաղում նոմինալ դաշտի տեր կհամարվի բելառուսական թիմը, իսկ պատասախան խաղում՝ «Փյունիկը»:

Պատճառն այն է, որ  Բելառուսը պատժամիջոցների է ենթարկվել ՈւԵՖԱ-ի կողմից և զրկվել տնային խաղերն իր երկրում անցկացնելու հնարավորությունից:

Վերջին նորություններ