 
                
            Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Փյունիկ Աղջիկներն» Ավանի ակադեմիայում 4:0 հաշվով հաղթեցին «Արարատ-Արմենիային»:
Առաջին խաղակեսում, չնայած մեր առավելությանը, փյունիկցիներին հաջողվեց մեկ գոլ խփել, որն իր անվան դիմաց գրանցեց Սուզուհո Յամասակին:
Երկրորդ խաղակեսի սկզբում ճապոնուհին կրկնապատկեց մեր առավելությունը: 
Տանտերերն ամեն կերպ փորձում էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն բոլոր տեսական շանսերը ավարտվեցին 77-րդ րոպեին՝ Էլեն Քոլմանի գոլով: 
Հանդիպման վերջնհաշիվն այս խաղում ձևակերպեց Սուզուհո Յամասակին՝ գրանցելով այս մրցաշրջանի իր երկրորդ հեթ-տրիկը:
 
						
	 
						
	 
						
	