«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի վերջին՝ 26-րդ տուրում մրցեց «Լեռնային Արցախի» հետ, որտեղ պարտություն կրեց 2:3 հաշվով:
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը երկուստեք ստեղծում էին պահեր և դա արտահայտվեց գոլերի տեսքով: Սկզբում, «Փյունիկ Ակադեմիայի» կազմում ինքնագոլ գրանցվեց Հունան Գյուրջինյանի կողմից:
Այնուհետև, մեր թիմից գոլով աչքի ընկավ Տիգրան Գևորգյանը, իսկ խաղակեսի վերջնամասում, մրցակցի կազմում Ալեն Պողոսյանը,անկասելի հարվածով հաշվի մեջ նորից առաջ մղեց իր թիմին:
Երկրորդ խաղակեսում մեր թիմը շարունակեց ինտենսիվ ճնշել մրցակցին, սակայն կրկնվեց նույն իրավիճակը: 90-րդ րոպեին «Լեռնային Արցախից» Նարեկ Հովհաննիսյանը վերականգնեց երկու գնդակի առավելությունը, իսկ վերջին գոլն այս խաղում խփեց Արամ Ահարոնյանը:
Լևոն Ստեփանյանի թիմը մրցաշրջանն ավարտում է 6-րդ տեղում՝ 24 խաղից հետո ունենալով 37 միավոր: