0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները դարձան արյան դոնորներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հիմնական և երկրորդ թիմերի ֆուտբոլիստներն այցելել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն՝ դառնալով արյան անվարձահատույց դոնորներ:

Ակցիան նախաձեռնել էր ակումբը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել արյան դոնորության կարևորության վրա և խրախուսել հանրությանը միանալ նման նախաձեռնությունների։

Արյան յուրաքանչյուր դոնացիա հնարավորություն է փրկելու մինչև երեք երեխայի կյանք։

Մեկ փոքր քայլ՝ հանուն մեծ գործի։

 

 

Վերջին նորություններ