0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում

Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Կոնֆերենցիաների Լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

«Փյունիկը» նախապես ընդգրկված էր 6-րդ զամբյուղի «Seeded» թիմերի շարքում և մեր թիմի հնարավոր մրցակիցներն էին՝ «Սանտա Կոլոման» (Անդորրա), «Ռասինգ Յունիոնը» (Լյուքսեմբուրգ), «Տրե Ֆիորին» (Սան Մարինո) և «Ռաբոտնիչկի» (Հս․ Մակեդոնիա)։

Վիճակահանության արդյունքում մեր թիմի մրցակիցը դարձավ Սան Մարինոյի «Տրե Ֆիորին»։

Թիմերի միջև առաջին խաղը կկայանա հուլիսի 10-ին, մրցակցի հարկի տակ, պատասխան խաղը՝ հուլիսի 17-ին, Երևանում։

Վերջին նորություններ