
«Փյունիկը» շարունակում է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը և լրջորեն նախապատրաստվում հուլիսին մեկնարկող Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հանդիպումներին:
Նախապատրաստության շրջանակներում մեր թիմը հունիսի 21-ից հուլիսի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Հավաքի շրջանակներում նախատեսված են նաև ստուգողական հանդիպումներ։ Հունիսի 24-ին «Փյունիկը» կմրցի Թբիլիսիի «Դինամոյի» հետ, հունիսի 29-ին՝ «Գարեջիի», իսկ հուլիսի 3-ին մեր թիմը հավաքը կեզրափակի «Սամգուրալիի» հետ ստուգողական խաղով։