0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Իշխան Դարբինյանը վարձակալությամբ հանդես կգա «Սարդարապատում»

«Փյունիկ Ակադեմիայի» պաշտպան Իշխան Դարբինյանն առաջիկա մրցաշրջանում վարձակալությամբ հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի նորեկ «Սարդարապատում»։

Նախորդ մրցաշրջանի առաջին հատվածը 21-ամյա ֆուտբոլիստն անցկացրեց «Փյունիկ Ակադեմիայում»՝ մասնակցելով 10 խաղի։ 2024 թվականի օգոստոսի 18-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության՝ «Ալաշկերտի» դեմ (0:2) խաղում Դարբինյանն իր նորամուտը նշեց «Փյունիկի» գլխավոր թիմում։

Մրցաշրջանի գարնանային հատվածը մեր ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես եկավ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մասնակից «Վեստ Արմենիայում», որի կազմում անցկացրեց 6 խաղ։

Հաջողություն ենք մաղթում Իշխան Դարբինյանին նոր ակումբում։

Վերջին նորություններ