0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Էրիկ Օկանսին՝ «Փյունիկի» նոր ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել գանացի հարձակվող Էրիկ Օկանսին։

27-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է բելգիական թիմերում՝ «Էյպենում», «Կորտրեյքում», «Վասլանդ-Բևերենում» և «Լիերսում»։

Բելգիայի Պրո լիգայում (ուժեղագույնների խումբ) Օկանսին անցկացրել է 150 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Էրիկ Օկանսիի նախորդ թիմն՝ «Արարատ-Արմենիան» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունիսից։ Նախորդ մրցաշրջանում նա «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 35 խաղ, որոնցում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Գանացի ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայի» կազմում 2024/25 թթ․ մրցաշրջանում դարձել է Հայաստանի փոխչեմպիոն և սուպերգավաթակիր։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Էրիկ Օկանսիին։

Վերջին նորություններ