
Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր տեղի ունեցավ Կոնֆերենցիաների Լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը։
Հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» որակավորման 3-րդ փուլում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։
«Փյունիկ» - «Դյոր» զույգի հաղթողը որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 7 և 14-ին։