0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Լևոն Պետրոսյանը վարձակալությամբ հանդես կգա «Գանձասարում»

«Փյունիկի» սան Լևոն Պետրոսյանն առաջիկա մրցաշրջանում վարձակալությամբ հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Գանձասարում»։

2022 թվականի ապրիլի 11-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության՝ «Արարատի» դեմ (2:1) խաղում Լևոնն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում։

2022 թվականի հուլիսին նա տեղափոխվել է ԲԿՄԱ-2, որտեղ զինծառայության ընթացքում խաղացել է երկու մրցաշրջան։

Լևոն Պետրոսյանը հրավիրվել է Հայաստանի Մ-17, Մ-18 և Մ-19 տարեկանների հավաքականներ։

Նախորդ մրցաշրջանում Լևոնը «Փյունիկի» կազմում Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման, ինչպես նաև 2 խաղ է անցկացրել Հայաստանի գավաթի խաղարկությունում` դառնալով 2 գոլի հեղինակ։

Հաջողություն ենք մաղթում Լևոն Պետրոսյանին նոր ակումբում։

Վերջին նորություններ