Եղիշե Մելիքյան. «Մրցակիցն արժանի էր հաղթանակի, բայց եթե մենք հաղթեինք, նույնքան արժանի կլինեինք»

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյոր»-«Փյունիկ» պատասխան խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսում խոսել է մրցակցի տարած հաղթանակի, տակտիկական պլանի և մրցավարական որոշումների մասին։

Մելիքյանը շնորհավորեց մրցակցին և ընդգծեց՝ հաղթանակին արժանի էին:

«Մրցակիցն արժանի էր հաղթանակի, բայց եթե մենք հաղթեինք, նույնքան արժանի կլինեինք: Տխուր եմ, որ պարտվեցինք, բայց իմ թիմի համար ամոթ չեմ զգում, հպարտ եմ իմ թիմով»,- նշեց նա:

Վերջին նորություններ