
Բրազիլացի ֆուտբոլիստը մեր թիմում հանդես էր գալիս 2021 թվականի հունիսից։
«Փյունիկի» կազմում Ժունինյոն երկու անգամ (2021/22 և 2023/24 թթ․) դարձել է Հայաստանի չեմպիոն։
Եվրագավաթներում նա 27 խաղ է անցկացրել «Փյունիկում» ու այդ ցուցանիշով զիջում է միայն Յուսուֆ Օտուբանջոյին։
Առավել հիշարժան են մեր թիմում բրազիլացու խփած գոլերը 2022 թվականին՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության երկրորդ փուլում Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» և Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Լիտվայի «Ժալգիրիսի» դարպասները։
Ընդհանուր առմամբ, Ժունինյոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 122 խաղ, որոնցում դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Շնորհակալություն ենք հայտնում Ժունինյոյին՝ «Փյունիկում» անցկացրած տարիների ու ցուցաբերած նվիրվածության համար։