0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Սկսվել է 2025/26 մրցաշրջանի հավատարմագրումը

Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը սկսել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը 2025/26 մրցաշրջանի Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Գավաթի խաղարկության տնային հանդիպումների համար։

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հայտում պարտադիր է նշել՝

• Անուն, ազգանուն

• Լրատվամիջոցի անվանում

• Գործունեության բնույթ (լրագրող, օպերատոր, լուսանկարիչ)

Հավատարմագրման հայտի հաստատման մասին լրատվամիջոցները կտեղեկանան պատասխան նամակով։

Հավատարմագրերը կարող եք ստանալ «Փյունիկի» տնային հանդիպումներից առաջ՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահից։

Վերջին նորություններ