0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Տիգրան Ասլանյանը՝ «Փյունիկ Ակադեմիայի» դարպասապահների նոր մարզիչ

«Փյունիկ Ակադեմիայի» դարպասապահների մարզիչ է նշանակվել 53-ամյա մասնագետ Տիգրան Ասլանյանը։

Տիգրան Ասլանյանն իր ֆուտբոլային կարիերայում խաղացել է Աշտարակի «Քասախում», «Միկայում», Երևանի ՖԻՄԱ-ում, «Էրեբունի-ՀՄՄ»-ում և «Արարատում»։ «Միկայի» կազմում նա դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր (2000 և 2001 թթ․)։

Մարզչական կարիերայում Տիգրան Ասլանյանն աշխատել է Երևանի «Արարատում», «Միկայում», «Բանանցում» (ներկայիս՝ «Ուրարտու») և ղազախական «Ատիրաուում, ինչպես նաև Հայաստանի Մ-17 և Մ-19 տարեկանների ու Հայաստանի կանանց Մ-19 և ազգային հավաքականներում։

2023 թվականի հունվարից Տիգրան Ասլանյանն աշխատում է «Փյունիկի» ակադեմիայում՝ որպես ակումբի դարպասապահների մարզիչների ղեկավար։

Տիգրան Ասլանյանն ունի ՈւԵՖԱ-ի մարզչական B կարգի արտոնագիր։

«Փյունիկ Ակադեմիան» բարի գալուստ և արդյունավետ աշխատանք է մաղթում Տիգրան Ասլանյանին։

Վերջին նորություններ