0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Նորայր Նիկողոսյանը՝ «Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ Ակադեմիային» է միացել կենտրոնական պաշտպան Նորայր Նիկողոսյանը։

23-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է Երևանի «Լոկոմոտիվում», ռուսական «Վիստայում», «Սևանում», «Նորավանքում», «Նոայում» և ԲԿՄԱ-ում։

2021/22 թթ․ մրցաշրջանում Նիկողոսյանը «Նորավանքի» հետ դարձել է Հայաստանի գավաթակիր։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում նա անցկացրել է 72 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նորայր Նիկողոսյանի նախորդ թիմը՝ Չարենցավանի «Վանն» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հուլիսից։

Նիկողոսյանը հրավիրվել է նաև Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներ։

«Փյունիկ Ակադեմիան» բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Նորայր Նիկողոսյանին։

Վերջին նորություններ