
Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է 30-ամյա կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։
Նա մեր թիմին միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 թթ․ մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Ընդհանուր առմամբ, Ուդոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 46 խաղ, որոնցում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Սոլոմոն Իմե Ուդոյին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։