
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 38-ամյա մասնագետ Արտակ Օսեյանի հետ, ով կգլխավորի մեր թիմը։
Օսեյանը նախկինում արդեն հասցրել է աշխատել «Փյունիկում». 2014-16 թթ. նա ընդգրկված է եղել մեր թիմի մարզչական շտաբում, իսկ 2016/17 և 2020 թթ. եղել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը:
Նշենք, որ Արտակ Օսեյանի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն՝ Արթուր Մկրտչյանը, Գոռ Մալաքյանը, Արթուր Ավագյանը, Գուրգեն Հակոբյանը և Չիրո Հոսսեինի Վարդեյին:
Ակումբի ղեկավարությունը վստահում է Օսեյանի փորձին և հավատում, որ նա կկարողանա իր մարզչական հմտություններն ու գիտելիքները ներդնել «Փյունիկի» առաջխաղացման գործում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություններ է մաղթում Արտակ Օսեյանին և նրա շտաբին։