Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Գանձասարի» նկատմամբ տարած (3:0) հաղթանակից հետո, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր մեկնաբանությունը տվեց խաղի վերաբերյալ ու խոսեց նաև Գևորգ Տարախչյանի և Դանիիլ Կուլիկովի մասին․
«Կարծում եմ՝ բավական որակյալ խաղ անցկացրեցինք ու լիովին տրամաբանական էր, որ հաղթեցինք։ Առաջին խաղակեսում նույնիսկ կարող էինք մի քանի գոլ խփել։
Նախորդ խաղը որևէ կերպ չեմ համեմատի այսօրվա մրցավեճի հետ, առավել ևս, որ մեկն՝ առաջնության խաղ էր, մյուսը՝ գավաթային ու միանշանակ կար տարբերություն։ Բայց շատ ուրախ եմ մեր թիմի արձագանքից, ֆուտբոլիստները շատ լուրջ տրամադրվածությամբ էին մտել խաղադաշտ և ամբողջական լավ խաղ անցկացրեցին։
Գևորգ Տարախչյանը շատ-շատ է աշխատում։ Ես նախորդ անգամ էլ եմ նշել, որ մենք նրա հետ շատ ենք անհատական շփվում, ինքը դեռ կավելացնի ու հուսով եմ՝ կարևոր գոլերը դեռ առջևում են։
Ինչ վերաբերում է Դանիիլ Կուլիկովին, ապա նա շատ մեծ հարձակողական պոտենցիալ ունի։ Ինքը և՛ գոլ խփելու ունակություն ունի, և՛ կարողանում է վերջին փոխանցում կատարել։ Այնպես որ, ինձ համար ընդհանրապես զարմանալի չէ։ Ես ավելի շատ նրանից սպասում եմ գոլեր և գոլային փոխանցումներ»։
 
						
	 
						
	 
						
	