Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում Գյումրիի «Շիրակի» նկատմամբ տարած (1:0) հաղթանակից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ամփոփեց խաղը․
«Բավական ծանր խաղ ստացվեց։ Այլ կերպ չէինք էլ սպասում՝ Գյումրիում «Շիրակի» դեմ միշտ էլ ծանր է խաղալը։ Հենց այսպիսի սցենար էլ սպասում էինք, բայց փառք ու պատիվ մեր տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին, շատ ճնշեցին ու ի վերջո հասանք մեր նպատակին։ Այժմ 3 միավորով վերադառնում ենք Երևան ու այս պահին ամենակարևորը դա է։ Կրկին շնորհավորում եմ տղաներին։