0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ-15-1»-ը ավարտեց ելույթները «Երիտասարդական ֆուտբոլի փառատոն 2026»-ում

Ապրիլի 4-ից 9-ը Կիպրոսի Այիա Նապա քաղաքում ընթացող «Երիտասարդական ֆուտբոլի փառատոն 2026»-ին մասնակցեց նաև «Փյունիկ» մարզադպրոցի Մ-11 տարեկանների թիմը (մարզիչ` Արթուր Մանուչարյան)։

«Փյունիկ-15-1»-ն ընդգրկված էր մրցաշարի «Eagles» զամբյուղի A խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն էին կիպրական «Ակրիտասը», «Արիս Լիմասոլը», «Գալակտիկոս Ակադեմիան» և «ԹՕԻ Լակատամիասը»։

Մրցաշարի առաջին խաղային օրը մեր թիմը մրցեց «Գալակտիկոս Ակադեմիայի» հետ և զիջեց 1։4 հաշվով։ Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Գրիգոր Նիկոյանը։

Իսկ օրվա երկրորդ հանդիպումը «ԹՕԻ Լակատամիասի» հետ էր, որտեղ մեր պատանիները հաղթեցին 5։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Սերգեյ Ղուկասյանը, Արեն Հարությունյանը, Գարիկ Գրիգորյանը, Ռուբեն Հայրապետյանը և Սամվել Հակոբյանը։

Հաջորդ օրը «Փյունիկի» պատանիները 3։1 հաշվով առավելության հասան «Ակրիտասի» նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Տիգրան Դատումյանը, Արեն Հարությունյանը և Գարիկ Գրիգորյանը։

Նույն օր խմբային փուլի վերջին խաղում «Փյունիկ-15-1»-ի մրցակիցն էր «Արիս Լիմասոլը», որը մեր թիմի պես երեք խաղից հետո վաստակել էր 6 միավոր։ Խաղն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 6։1 հաշվով, իսկ մեր թիմի կազմում հեղինակության գոլը խփեց Էդգար Պետրոսյանը։

«Փյունիկի» պատանիները 4 խաղում տանելով 2 հաղթանակ և կրելով 2 պարտություն, խմբում զբաղեցրին 3-րդ տեղն ու դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ մեր թիմի մրցակիցն էր «Ապոլլոն Լիմասոլը»։

Քառորդ եզրափակիչ մրցավեճի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (5:3) հաջողությունը ժպտաց կիպրոսյան թիմի պատանիներին։

Այսպիսով` «Փյունիկ-15-1»-ը ավարտեց պայքարը մրցաշարում, սակայն այն լավ փորձ հանդիսացավ մեր պատանի ֆուտբոլիստների համար։

Վերջին նորություններ