0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» տանը հաղթեց «Արարատ-2»-ին

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-2»-ին։

Լևոն Ստեփանյանի թիմը կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել արարատցիների դարպասն ու հաղթեց 2։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Վալերի Համբարձումյանն, ով աչքի ընկավ 52-րդ և 75-րդ րոպեներին։

Այս հաղթանակից հետո մեր թիմը վաստակած 28 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։

Հաջորդ հանդիպումը «Փյունիկ Ակադեմիան» կանցկացնի ապրիլի 14-ին՝ հյուրընկալվելով «Արարատի Արաքսին»։ 

Վերջին նորություններ