Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելով Ղազախստանի ազզգային հավաքականին, իսկ 3 օր անց՝ հունիսի 9-ին, մեր ընտրանին սեփական հարկի տակ ուժերը կչափի Մոլդովայի ազգային հավաքականի հետ։
Այդ հանդիպումներին մասնակցելու համար, «Փյունիկից» Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել դարպասապահ Հենրի Ավագյանն ու կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը։
Նշենք, որ մեր ընտրանին իր ուսումնամարզական հավաքը կսկսի հունիսի 1-ին։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին և Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։