0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Վիտին՝ «Փյունիկի» նոր ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել Մոզամբիկը ներկայացնող ձախ եզրային հարձակվող Վիտինեշ Շիմոյու Ժոաու Կեմբուն՝ Վիտին։

29-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի սկզբում խաղացել է պորտուգալական «Նասիոնալի» և «Բենֆիկայի» երիտասարդական թիմերում։ 2015 թվականի հունվարին Վիտին «Նասիոնալի» գլխավոր թիմի կազմում իր նորամուտն է նշել պորտուգալական Պրիմեյրայում (ուժեղագույնների լիգա)։

Շուրջ 10 տարի Պորտուգալիայում հանդես գալուց հետո, 2024 թվականի ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվել է ԱՄԷ-ի Պրո լիգայում հանդես եկող «Դիբա Ալ-Հիսն» ակումբ, այնուհետև ելույթները շարունակել է ԱՄԷ-ի մեկ այլ թիմում՝ «Ալ-Օրուբայում»։

Վիտիի նախորդ թիմը պորտուգալական «Նասիոնալն» էր, որտեղ վերադարձել էր 2025 թվականի հուլիսին։ Պորտուգալիայի Պրիմեյրա լիգայի նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 26 խաղի՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Վիտին «Նասիոնալի» կազմում երկու անգամ՝ 2017/18 և 2019/20 թթ. մրցաշրջաններում դարձել է Պորտուգալիայի երկրորդ լիգայի հաղթող։

Ընդհանուր առմամբ, մոզամբիկցի ֆուտբոլիստը «Նասիոնալի» կազմում Պորտուգալիայի Պրիմեյրա լիգայում անցկացրել է 108 խաղ, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։

Վիտին 2015 թվականից հանդիսանում է նաև Մոզամբիկի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Բարի գալուստ և հաջող մրցելույթներ ենք մաղթում Վիտիին։

Վերջին նորություններ