Տեղեկացնում ենք, որ «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը։
59-ամյա մասնագետը 2017 թվականից մարզչական գործունեություն է ծավալում «Փյունիկի» համակարգում, ինչպես նաև հանդիսանում է ակումբի Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարը։
Ավելացնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Փյունիկը» սեպտեմբերի 9-ին կհյուրընկալվի «Սարդարապատին», սեպտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ միջազգային դադարից առաջ՝ սեպտեմբերի 19-ին, արտագնա խաղում ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։