
Հուլիսի 18-ին, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում կմրցի «Շկուպիի» հետ:
Խաղի նախօրեին` հուլիսի 17-ին, Երևանի ժամանակով ժամը 19։30-ին տեղի կունենա «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ավարտից հետո՝ 20։00-ին «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում կկայանա «Փյունիկի» մարզումը։