«Փյունիկի» պաշտպան Էրիկ Սիմոնյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի առաջիկա 4 հանդիպումներին։
Մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին խմբային փուլի մեկնարկային խաղում կընդունի Լատվիայի հավաքականին, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 28-ին, կրկին սեփական հարկի տակ ուժերը կչափի Չեռնոգորիայի հավաքականի հետ։
Հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի դրսում։ Հոկտեմբերի 2-ին մեր ընտրանին Նիկոսիա քաղաքում կհյուրընկալվի Կիպրոսի հավաքականին, իսկ հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայում ուժերը կչափի Չեռնոգորիայի հետ։
Նշենք, որ մեր թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը և կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վնասվածքների պատճառով չեն միանա հավաքականին։
Հաջողություն ենք մաղթում Էրիկ Սիմոնյանին և Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։