Դմիտրի Գունկո․ «Տղաները համբերություն ու ջանասիրություն դրսևորեցին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Գանձասարի» նկատմամբ տարած հաղթանակից (3:0) հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսեց խաղի մասին ու պատասխանեց լրագրողների հարցերին։

«Այսօր ընդհատվեց Արտաշես Ադամյանի հետ մեր մարզչական դիմակայության անհաջող շարքը։ Երբ ես աշխատում էի «Ուրարտուում», մենք պարտվեցինք նրա գլխավորած «Լեռնային Արցախ» թիմին։ Հաջորդ մրցաշրջանում պարտվեցինք «Վեստ Արմենիային», որը նույնպես մարզում էր Ադամյանը։ Եվ, եթե չեմ սխալվում, մենք պարտվեցինք այդ թիմին առաջնության բոլոր 3 խաղաշրջաններում, չնայած այն բանին, որ բոլոր հանդիպումներն ընթացել են նմանատիպ սցենարով։ Բայց մենք այսօր հաստատ հասկանում էինք, որ «Փյունիկ» ակումբն ինձ՝ որպես մարզչի, կօգնի ընդհատել այդ անհաջող շարքը։

Ես հավատում էի տղաներին և գիտեի, որ խաղը մեզ համար դժվար կստացվի։ Բայց տղաները համբերություն ու ջանասիրություն դրսևորեցին, ինչպես նաև աչքի ընկան կարգապահությամբ։ Այդ պատճառով էլ կարողացանք գոլ խփել, և, իհարկե, դրանից հետո խաղն ավելի բացվեց ու մեզ հաջողվեց ևս երկու գոլ խփել։ Չնայած կարող էինք ավելի շատ խփել, եթե 2-3 գրոհ հասցվեին իրենց տրամաբանական ավարտին։

Բնականաբար, շատ լավ է, որ նոր մարզադաշտն անմիջապես մեր մարզաբազայի հարևանությամբ է՝ ընդամենը 5 մետրի վրա։ Այդ պատճառով, իհարկե, տնային խաղերի համար ավելի հարմար վայր չես գտնի։ Բայց է՛լ ավելի հարմար կլիներ, եթե այն մերը լիներ»:

Վերջին նորություններ