0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Յաբլոնեց». նախախաղային աուլիսների և մարզումների օրը, ժամը և վայրը

Հուլիսի 25-ին, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի «Յաբլոնեցի» հետ: Խաղի նախօրեին տեղի կունենա 2 թիմերի գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսները և թիմերի մարզումները:

Հուլիսի 24, 16:00 - «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի մամուլի ասուլիսը:

Հուլիսի 24, 16:30 - «Փյունիկի» մարզում, որի առաջին 15 րոպեն բաց կլինի լրագրողների համար:

Հուլիսի 24, 17:00 - «Յաբլոնեցի» գլխավոր մարզիչ Պետեր Ռադայի մամուլի ասուլիսը:

Հուլիսի 24, 17:30 - «Յաբլոնեցի» մարզում, որի առաջին 15 րոպեն բաց կլինի լրագրողների համար:

Բոլոր միջոցառումները տեղի կունենան Գյումրիի քաղաքային մարզադաշտում:

Վերջին նորություններ