0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Տեղեկություն «Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» խաղի տոմսերի վերաբերյալ

Օգոստոսի 8-ին, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»:

Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել օգոստոսի 5-ից, ժամը 12:00-ից 20:00, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից (Սիմոն Վրացյան և Եղիշե Չարենց փողոցներ), ինչպես նաև Gold’s Gym մարզասրահների ցանցի Կոմիտաս և Ամիրյան մասնաճյուղերի դրամարկղերից:

Տոմսերի գները հետևյալն են՝

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Արևմտյան տրիբունա` 2000 դրամ:

Սիրով սպասում ենք բոլորիդ:

Վերջին նորություններ