
Հայաստանի Մ-17տ. հավաքականը ս/թ օգոստոսի 22-25 -ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, իսկ ս/թ օգոստոս 25-31-ը Մ-17տ. հավաքականը կուղևորվի Ուկրաինա՝ մասնակցելով Վ. Բաննիկովի անվան մրցաշարին:
Հայաստանի Մ17տ․ հավաքականից հրավեր են ստացել «Փյունիկի» ֆուտբոլիստներ Դավիթ Մկրտչյանը, Մարկ Ավետիսյանը, Արիս Կարապետյանը, Ռաֆայել Հարությունյանը, Կառլեն Հովհաննիսյանը և Էրիկ Բաբայանը։
«Փյունիկ» ՖԱ-ն լավ հավաք և հաջողություն է մաղթում Հայաստանի Մ17տ․ հավաքականին առաջիկա խաղերում։