
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է «Փյունիկի» ուսումնամարզական հավաքը։
Արդեն հայտնի է VBET Training Camp-ի շրջանակներում մեր թիմի առաջին մրցակիցը:
Հունվարի 26-ին «Փյունիկը» ստուգողական խաղում կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» հետ:
Մեր թիմի հաջորդ մրցակիցների մասին կհայտնենք ավելի ուշ: