
Մեր ակադեմիան ներկայացնող «Փյունիկ 2010» և «Փյունիկ 2009» թիմերը մայիսի 27-ից 29-ը «Ուրարտու» ակումբում կմասնակցեն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրաելյանի հիշատակին նվիրված մրցաշարին:
«Simon Cup» մրցաշարում երկու տարիքային խմբում ընդգրկված կլինեն մեկական խմբեր՝ ձևավորված 6 թիմից՝ «Ուրարտու», «Նոա»,«Ավանի Ակադեմիա» և թիմեր վրացական «Սելերոյից» և «Դինամո Թբիլիսիից»։
Յուրաքանչյուր թիմ խմբում կանցկացնի 5 հանդիպում. Ըստ մրցաշարի ձևաչափի եզրափակիչի ուղեգիր կվաստակեն 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը, իսկ բրոնզե մեդալի համար կպայքարեն խմբի 3-րդ և 4-րդ տեղերը:
«Փյունիկ 2010» և «Փյունիկ 2009» թիմերը ունեն նույն խաղային օրացույցն այս մրցաշարի համար: Մեր թիմերը մայիսի 27-ին և 28-ին կանցկացնեն երկուական հանդիպում, իսկ խմբային փուլում վերջին խաղը տեղի կունենա մրցաշարի եզրափակիչ օրը՝ ամսի 29-ին: Ոսկե մեդալի, ինչպես նաև 3-րդ տեղի համար պայքարի խաղերը, կմեկնարկեն նույն՝ վերջին օրը:
Մեր թիմերին մաղթում ենք հաջողություն: