
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել պորտուգալացի կենտրոնական պաշտպան Ֆիլիպե Ալմեյդան։
27-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է բացառապես պորտուգալական թիմերում։ Ալմեյդան նախկինում հանդես է եկել «Տրոֆենսեի», «Ռիո Ավեի» և «Բրագայի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Վիլավերդենսեում», «Մերելինենսեում» և «Լեյրայում»։
Ֆիլիպե Ալմեյդայի նախորդ թիմը՝ Պորտուգալիայի 2-րդ լիգայի ներկայացուցիչ «Ֆեյրենսե» թիմն էր, որտեղ ելույթ է ունեցել 2023 թվականի հուլիսից։ 2024/25 թթ. մրցաշրջանում նա «Ֆեյրենսեի» կազմում Պորտուգալիայի 2-րդ լիգայում մասնակցել է 31 հանդիպման և հանդիսացել է թիմի ավագը։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ֆիլիպե Ալմեյդային։