0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Եղիշե Մելիքյան․ «Այս փորձությունը կհաղթահարենք տանը»

UEFA Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշեց, որ թիմը պարտվեց մրցակցին, բայց վստահ է՝ պատասխան խաղում հնարավոր է լիարժեք վերադարձ:

«Պարտությունը երբեք հաճելի չէ։ Այո, այսօր մեր օրը չէր, մեր բախտը չէր բերում, բայց ես չեմ ուզում այս խաղով այս թիմի դեմ ինչ որ պատճառներ ման գալ: Ընդունում ենք այս պարտությունը, կվերլուծենք, կդիմավորենք տանը, կխաղանք և համոզված եմ՝ կհաղթենք»:

Այն հարցին, թե ինչու խաղադաշտ դուրս չեկավ Մատաս Վարեյկան, Մելիքյանն ասաց.

«Մատասը նոր է միացել թիմի աշխատանքին, մինչև այդ անհատական աշխատանք էր տանում, լուրջ վնասվածք ուներ, բայց հուսով եմ, որ տանը նա արդեն կկարողանա օգնել թիմին»։

Մարզիչը նաև խոսեց թիմին նոր միացած խաղացողների մասին՝ ընդգծելով, որ շատերը երկար ժամանակ չէին անցկացրել պաշտոնական խաղեր և չունեին բավարար մարզավիճակ։

Անդրադառնալով երկրպագուների աջակցությանը՝ Մելիքյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ ընդգծելով նրանց կարևորությունը թիմի համար։

«Մենք մեզ մենակ չէինք զգում՝ նույնիսկ տանից հեռու»։

Վերջին նորություններ