0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Նարեկ Բարոյանը հեռացել է «Փյունիկ Ակադեմիայից»

20-ամյա ենթահարձակվող Նարեկ Բարոյանը հեռացել է «Փյունիկ Ակադեմիայից»։

Նարեկը ֆուտբոլով սկսել է զբաղվել 8 տարեկանից` Վանաձորի ֆուտբոլի մարզադպրոցում։ «Լոռի-05» թիմի կազմում նա խաղացել է Հայաստանի մանկապատանեկան առաջնություններում։ 2021 թվականի գարնանը Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում նա երկու անգամ ընդգրկվել է Վանաձորի «Լոռիի» հայտացուցակում։

2021 թվականի հուլիսին Բարոյանը տեղափոխվել է «Փյունիկ-05» թիմ, որի կազմում 2021/22 թթ. մրցաշրջանում դարձել է Հայաստանի Մ-18Ա խմբի առաջնության հաղթող, ինչպես նաև ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

2022 թվականի աշնանը նա «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 2022/23 թթ. խաղարկության առաջին փուլի՝ ֆրանսիական «Նանտի» հետ հանդիպումներին։

2023 թվականի ապրիլի 1-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության՝ ԲԿՄԱ-ի դեմ (3:0) խաղում, Նարեկ Բարոյանն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում, իսկ մեկ հանդիպում էլ անցկացրել է հաջորդ մրցաշրջանում։

2024 թվականի ամռանը Նարեկը «Փյունիկի» Մ-18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է Երիտասարդական Չեմպիոնների լիգայի առաջին փուլի՝ Մինսկի «Դինամոյի» հետ հանդիպումներին։

Նարեկ Բարոյանը հրավիրվել է նաև Հայաստանի Մ-15, Մ-17, Մ-18 և Մ-19 տարեկանների հավաքականներ։ Նախորդ մրցաշրջանում Բարոյանը «Փյունիկ Ակադեմիայի» կազմում Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում անցկացրել է 18 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ։

Մաղթում ենք Նարեկ Բարոյանին հաջողություններ հետագա կարիերայում։

Վերջին նորություններ