
«Փյունիկ Աղջիկներ» թիմին է միացել 18-ամյա հարձակվող Տաթև Խաչատրյանը։
Տաթևի նախորդ թիմը՝ «Արարատ-Արմենիա աղջիկներն» էր։ Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի նախորդ 3 մրցաշրջաններում նա, ընդհանուր առմամբ, դարձել է 27 գոլի հեղինակ։
Տաթևը հրավիրվել է Հայաստանի կանանց Մ-16, Մ-17, Մ-19 և ազգային հավաքականներ։
«Փյունիկ Աղջիկները» բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Տաթև Խաչատրյանին։